Hraparak.am-ը գրում է.

Դանիայի թագուհի Մարգրետե 2-րդը այժմ համարվում է ամենաշատ թագավորած միապետը ողջ աշխարհում։ Այս մասին գրում է Berlingske պարբերականը։ Նա արդեն գահակալում է 50 տարի եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահվանից հետո նա է, որ ամենաշատն է թագավորել ողջ աշխարհում։ Հիշեցնենք, որ Մարգրետե 2-րդը գահ է բարձրացել 1972 թվականի հունվարի 14-ին՝ երեսունմեկ տարեկան հասակում։

Նշենք, որ այդ ժամանակ դանիական միապետության հանդեպ դրական վերաբերմունքը հասարակության մոտ 45 տոկոս էր, այժմ՝ 80 տոկոս։ Երկրորդ տեղում Շվեդիայի ներկայիս թագավոր Կարլ 16-րդ Գուստավն է, ով գահակալում է արդեն 49 տարի։

Ի դեպ, նկատենք, որ Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիախը, ով գահ է բարձրացել 67 թվականին, դեռ չի համարվում ամենաշատ թագավորած միապետը, քանի որ Բրունեյը Մեծ Բրիտանիայից անկախություն ստացել է միայն 1984 թվականին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել